Բրիտանացին գերիրական պատկերներ է ստեղծում յուղաներկով (լուսանկարներ, տեսանյութ)
Լոնդոնում ծնված, Ավստրալիայում մեծացած և ԱՄՆ-ում կրթություն ստացած Ռոբին Էլինն այն հազվագյուտ նկարիչներից է, ով յուրահատուկ տաղանդի շնորհիվ կարողանում է իրական լուսանկարներից չտարբերող պատկերներ ստեղծել միայն յուղաներկի օգնությամբ, գրում է «Օդիթի Սենթրալ»-ը։
Իր մեջ կրելով 3 տարբեր մայրցամաքների կենսափորձը՝ Էլինը փորձում է այդ ամենը փոխանցել գերիրական պատկերների միջոցով։
Նրա աշխատանքներին նայելիս անմիջապես աչքի է զարնում այն հանգամանքը, որ բոլոր նկարներն ունեն 2 բնորոշիչ գիծ. պատկերներում ներկայացված կերպարները մերկ են և փաթաթված պոլիէթիլենով, սակայն միևնույն ժամանակ նրանց մարմնի յուրաքանչյուր դետալ հստակ թափանցում է՝ շնորհիվ նկարչի մեծ վարպետության։










