Սոս Սարգսյանի ղեկավարած Համազգային թատրոնը սիրիահայերի համար մուտքը դարձնում է անվճար

16:11 • 13.10.12

Պետական Համազգային թատրոնը հաշվի առնելով սիրիահայերի ներկա վիճակը, 21-րդ թատերաշրջանի (2012-2013թթ.) ընթացքում բոլոր սիրիահայերի համար մուտքը Համազգային թատրոն սահմանում է անվճար: Այս մասին նշվում է թատրոնի տարածած հաղորդագրության մեջ։


Ազգությամբ հայ յուրաքանչյուր Սիրիայի քաղաքացի, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, կարող է ստանալ ներկայացման անվճար տոմս:
Համազգային թատրոնի խումբը նաև իր ֆինանսական ներդրումն է բերում «Օգնիր եղբորդ» ծրագրին և կոչ անում բոլոր թատրոններին և մշակութային խմբերին իրենց ֆինանսական անհրաժեշտ ներդրումը բերել այս ծրագրին:

Թատրոնը առաջարկում է հարցեր ունենալու դեպքում զանգահարել Համազգային թատրոն՝ +37410539415, +37410501060 հեռախոսահամարներով կամ գրել info@sostheatre.am էլեկտրոնային փոստի հասցեին:

Հիշեցնենք նաև, որ թատրոնի հիմնադիրն ու գեղավեստական ղեկավարը ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանն է։