Ռետրո ոճի մեքենաների ցուցադրություն` Մաշտոցի պողոտայում
Երևանի ծննդյան հերթական տարեդարձին նվիրված ռետրո մեքենաների ավանդական ցուցադրությունն այս անգամ կազմակերպվել է մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայում, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:
Ցուցադրության են ներկայացվել շուրջ 30 հնաոճ մեքենաներ: Նրանցից ամենահինը եղել է 1936 թվականի արտադրության:
Ներկայացվել են ինչպես նախկին Խորհրդային Միությունում, այնպես էլ արտասահմանյան երկրներում արտադրված ռետրո ոճի ավտոմեքենաներ։










