Այվազովսկու 1859թ կտավը կվաճառվի բրիտանական աճուրդում

21:51 • 16.10.12

Հովհաննես Այվազովսկու, Կոնստանտին Սոմովի, Ալեքսեյ Սավրասովի, Կոնստանտին Կորովինի և այլ «քրիստոմատիական ռուսաստանցի նկարիչների» ախատանքներ աճուրդային վաճառքի կհանվեն Լոնդոնում՝ Ռուսական արվեստի շաբաթվա շրջանակներում, հայտնում է РИА Новости-ն:

 

MacDougall's աճուրդը, ի թիվս նշված հեղինակների, Այվազովսկու աշխատանքը ևս վաճառքի կհանի նոյեմբերի վերջին: Խոսքը 1859թ.-ի «Լուսնկա գիշեր Ղրիմում» կտավի մասին է: Վերջինս գնահատվել է 120 000 – 180 000 ֆունտ: Մյուս հեղինակների աշխատանքները գնահատվում են 120 000 – 600 000 ֆունտ:

 

2008-ին նույն աճուրդը վաճառել էր Սարյանի աշխատանքները՝ նրան ևս «մատուցելով» որպես ռուսական դպրոցի ներկայացուցչի: