Արաքս Մանսուրյանը համերգ կտա Լոս-Անջելեսում, ապա՝ Երևանում
Ավստրալաբնակ հայ օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանը համերգով հանդես կգա Լոս Անջելեսի ՀՀ հյուպատոսարանում, հայտնումէ Asbarez-ը:
«Եվրոպական օպերայի անուշիկ» Մանսուրյանը ելույթ կունենա իր աշակերտուհի Լայզա Բելի հետ, որը համարվում է Ավստրալիայի ամենախոստումնալից երգչուհիներից մեկը: Երկու սոպրանոներին կնվագակցի դաշնակահարուհի Արմինե Ղազարյանը:
Լոս Անջելեսում երգչուհիները կկատարեն Կոմիտաս: Ըստ աղբյուրի՝ դրանից հետո նրանք կմեկնեն Հայաստան, որտեղ հանդես կգան Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Ծրագրում Կոմիտաս, Բելինի, Ռոսինի: Հասույթը կտրամադրվի բարեգործական նպատակներով:
Մանսուրյանը Երևանի Օպերայի թատրոնի առաջատար կատարողներից էր: Ավստրալիա է տեղափոխվել 1994-ին:










