Ռոտերդամի թանգարանից գողացել են Մատիսի կտավը
Նիդեռլանդներում Ռոտերդամի «Քունսթհալ» թանգարանից անհայտ անձինք գողացել են մի քանի կտավ, այդ թվում՝ ֆրանսիացի գեղանկարիչ Անրի Մատիսի «Լացող աղջիկը» աշխատանքը, հայտնում է Associated Press-ը:
Առայժմ հստակ չէ նաև հանցագործության կատարման ամսաթիվը: Ըստ երևույթին, գողությունը տեղի է ունեցել կամ երեկ երեկոյան, կամ այսօր վաղ առավոտյան: Թանգարանի տնօրեն Մարիետ Մաասկանտը հայտնել է, որ գողացված նկարների արժեքը «ահագին մեծ է»:
Չի ճշգրտվում նաև գողացված նկարների թիվը: Գողության պահին թանգարանում եղել են նաև Վան Գոգի, Պիկասոյի, Սեզանի և այլոց աշխատանքները:
«Քունսթհալ» թանգարանը սեփական մշտական հավաքածուն չունի. ներկայացնում է նմուշներ մասնավոր հավաքածուներից: Գողացված կտավները պատկանել են Triton Foundation մասնավոր ընկերությանը:
20:20
Ըստ Courier Mail-ի նշված թանգարանից գողացվել է 7 աշխատանք, այդ թվում՝ նաև Պաբլո Պիկասոյի և Կլոդ Մոնեի վրձնին պատկանող:










