Կանադայում լույս է տեսել հայերենի ուսուցման ձեռնարկ

23:17 • 17.10.12

Կանադայում լույս է տեսել «Ուսուցողական բառարան եւ խօսելավարժութիւն» վերնագրով ուսումնական ձեռնարկ, որը գրախանութներում մատչելի է 40 ԱՄՆ դոլարով, և որի նպատակն է շահագրգիռ անձանց հեշտ ու մատչելի ձևով հայերեն սովորեցնել, հայտնում է Armenian Reporter-ը:


766
էջանոց գրքի հեղինակը Սիլվա Լ. Տեր-Ստեփանյանն է՝ ականավոր մանկավարժ, որը նախկինում էլ հանդես է եկել նման կրթական ձեռնարկներով:


Համահեղինակներն
են Նուբար Կուպելյանը՝ ևս անվանի մանկավարժ և խմբագիր, և Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:


Ինքնուսույցը
ավելի քան 30 000 բառահոդված է պարունակում՝ անգլերենով, անգլերեն տառադարձումներով և հայերենով: Ժամանակակից եզրույթները վերաբերում են գիտությանը, բժշկությանը, պատմությանը, կրոնին, արվեստներին և սպորտին:


Աղբյուրը
այս առնչությամբ հիշեցնում է, թե լեգենդար մարդաբան Մարգարեթ Միդն ինչպես է ժամանակին առաջարկել հայերենը միջազգային լեզու հռչակել: Իսկ այս աշխատության հեղինակները նշում են, որ ինքնուսույցը անախադեպ է՝ իր ստեղծարար մոտեցումներով: