7-ամյա անգլուհին ապագա Մոցա՞րտ. աղջիկն այս տարիքում օպերա է գրել (տեսանյութ)
Ալմա Դոյչերին կարելի է ապագա Մոցարտ անվանել, քանի որ 7-ամյա աղջիկը հիանալի տիրապետում է դաշնամուրին, ջութակին և նույնիսկ հասցրել է օպերա գրել, հայտնում է The Independant-ը։
Անգլիական Սարեյ կոմսության փոքրիկ բնակչուհին ունի սեփական ալիքը YouTube կայքում, որտեղ մարդկանց մեծ բազմություն հետևում է նրա հրաշալի ելույթներին։
Ալմայի ծնողները պատմել են, որ իրենց դուստրը սկսել է դաշնամուր նվագել 2 տարեկանից, իսկ 1 տարի անց ծննդյան կապակցությամբ ջութակ է նվեր ստացել։ Այդ տարիքից սկսած՝ հրաշամանուկը սկսել է կատարել Մոցարտի, Հենդելի, Շուբերտի, Հայդնի գործերը։
Սակայն առավել մեծ ոգևորությամբ է ընդունվել հենց Ալմայի կողմից ջութակի և դաշնամուրի համար գրված The Sweeper of Dreams օպերան։










