Ռուս ուսուցիցը միայն թղթերով ստեղծում է հայտնի եկեղեցիների ապշեցուցիչ կրկնօրինակները (լուսանկարներ)

16:07 • 17.10.12

Ռուսաստանի Դաշնության Տիգրիցկոյե գյուղի 42-ամյա բնակիչ, մասնագիտությամբ ուսուցիչ Սերգեյ Տարասովը ստեղծագործելու բավական յուրօրինակ տարբերակ է ընտրել, գրում է «Օդիթի Սենթրալ»-ը։

 

Օգտագործելով միայն A4 ձևաչափի գունավոր թղթեր՝ տղամարդը ստեղծում է հայտնի եկեղեցիների և տաճարների մանրակրկիտ և տպավորիչ կրկնօրինակները։

 

Նրա վերջին աշխատանքը Սբ. Վասիլի Երանելիի տաճարի կրկնօրինակն է, որը կազմված է թղթի 10 հազար թերթիկից։ Թղթե գլուխգործոցն ունի 1.5 մ բարձրություն, իսկ  այն ավարտին հասցնելու համար պահանջվել է 1 տարի։

 

Տարասովը նշել է, որ ստեղծագործելու հարցում իրեն մեծապես ոգևորում է ճապոնական արվեստի հնագույն ձևը՝ օրեգամին։ Այժմ տղամարդը պատրաստվում է նույն տարբերակով ստեղծել Կրեմլի և Կարմիր հրապարակի կրկնօրինակները։