Լարի Գագոսյանը՝ արվեստի բնագավառի 2-րդ ամենաազդեցիկ մարդն աշխարհում. Art Review
Art Review հանդեսը հրապարակել է արվեստի բնագավառի 100 ամենաազդեցիկ մարդկանց անունները` Power 100 ցուցակով, հայտնում է ամսագրի կայքը:
Ցուցակը գլխավորում է ամերիկուհի գրող և Documenta 13 գեղարվեստական տոնավաճառի գեղարվեստական ղեկավար Կարոլին Քրիստով-Բակարջիևը:
Այս ցուցակում են նաև հայազգի արտ դիլեր Լարի Գագոսյանը (2), ինչպես նաև՝ նրա գործընկերներ Իվան Վիրտը, Ջեյ Ջոփլինգը և Լոնդոնի Tate պատկերասրահի ղեկավար Նիկոլաս Սերոտան, բրիտանացի սկանդալային արվեստագետ Դեմիեն Հըրսթը (41):
Ցանկում են նաև չին այլախոհ նկարիչ Այ Վեյվեյը (3), ռուսաստանյան Pussy Riot պանկ խումբը (57), Ռոման Աբրամովիչի կողակից Դաշա Ժուկովան (85), Միուչա Պրադան (93) և Կատարի էմիրի դուստր, մեկենաս Շեյխա ալ Մայասսա բինթ Համադ բին Խալիֆա ալ Թանին (11):
լուսանկարում Լարի Գագոսյանն ու Դաշա Ժուկովան










