Գերմանացին ապշեցուցիչ պատկերներ է ստեղծում «բանտարկված կայծակների» միջոցով (լուսանկարներ, տեսանյութ)

14:28 • 18.10.12

Գերմանացի նկարիչ Բերտ Հիքմանի ստեղծած արվեստի գործերը բառի բուն իմաստով ցնցող են, քանի որ տղամարդը հիանալի պատկերներ է ստանում «բանտարկված կայծակների» օգնությամբ, գրում է «Օդիթի Սենթրալ»-ը։

 

Խելահեղ նմուշները ստանալու համար 65-ամյա Հիքմանն օգտագործում է ակրիլե թափանցիկ աղյուսներ՝ դրանց միջով անցկացնելով էլեկտրական լիցքերի միլիոնավոր վոլտեր։ Այնուհետև ստացված ուրվագծերը ներկվում են համապատասխան գույներով, ինչի արդյունքում ստեղծվում են ծառերի, թիթեռների, կայծակի, աստղերի և այլ առարկաների տեսքով անհավանական պատկերներ։
 

Հիքմանի աշխատանքները գիտական շրջանակներում հայտնի են որպես Լիխտենբերգի ֆիգուրներ։

 

 <