Թուրք դաշնակահարը դատարանի առաջ կկանգնի սրբապղծության համար
Թուրք դաշնակահար և երգահան Ֆազիլ Սայն այսօր կկանգնի դատարանի առաջ՝ հավատացյալների զգացմունքները վիրավորելու և կրոնական թշնամանք հրահրելու մեղադրանքով, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին։
Բեռլինի, Նյու Յորքի, Տոկիոյի և այլ քաղաքների բեմերում համերգներ տված Սայային կդատեն իր միկրոբլոգում մի քանի հրապարակումների համար։ Մասնավորապես, դատախազներին վրդովեցրել է նման հրապարակումը՝ «Չգիտեմ, արդյոք նկատե՞լ եք, որ բոլոր հիմարները, գռեհիկները, գողերն ու ապուշները խիստ հավատացյալներ են»։
Սայային առաջադրված մեղադրանքներից հետո ստամբուլյան դատարանի առջև հավաքվել են հարյուրավոր իրավապաշտպաններ, մշակույթի գործիչներ և լրագրողներ։ Նրանք իրենց ձեռքերում պահում են պաստառներ, որոնց հիմնական իմաստը մեկն է՝ «Սայա, դու միայնակ չես»։
Երաժիշտն արդեն հայտնել է կրոնական և պետական գործիչների արձագանքի հանդեպ իր զարմանքը։ «Ամբողջ կյանքում ես իմ արվեստով ներկայացրել եմ աշխարհում ժամանակակից Թուրքիան։ Այժմ ես անհարմար եմ զգում, որ ինձ սպառնում են նման ձևով»,- հայտնել է նա։










