Ճապոնացին նկարում է երբևէ ստեղծված ամենագերիրական ոսկե ձկնիկներին (լուսանկարներ, տեսանյութ)

10:37 • 19.10.12

Ճապոնացի Ռիուսուկե Ֆուկահորին այն հազվագյուտ նկարիչներից է, ովքեր իրենց բացառիկ տաղանդի շնորհիվ կարողանում են այնպիսի գերիրական պատկերներ ստեղծել, որոնք գրեթե անհնար է տարբերել իրականությունից, գրում է «Օդիթի Սենթրալ»-ը։

 

Երիտասարդը սովորական ներկերի ու վրձնի օգնությամբ ակվարիումներում և փայտյա տարաներում այնպիսի խաբկանք է ստեղծում, որին նայելիս թվում է, թե դրանցում ջուր է լցված և սովորական ոսկե ձկնիկներ են լողում։ Սակայն իրականում դրանք դատարկ տարաներ են, որոնք «լցնում» է միայն Ֆուկահորիի տաղանդը։

 

Նկարիչը նշել է, որ ստեղծագործելու ժամանակ կիրառում է ակրիլային ներկեր, որոնց շնորհիվ իր աշխատանքները եռաչափ են դառնում։