«Աստղային պատերազմներ» ֆիլմի երաժշտությունը՝ ամենահիշարժանը կինոյի պատմության ընթացքում (տեսանյութ)
Համացանցում կինոդիտման Lovefilm խոշորագույն ռեսուրսը հարցում է անցկացրել իր օգտատերերի շրջանում՝ պարզելու համար, թե հայտնի ֆիլմերից որի երաժշտությունն է ամենատպավորիչը, հայտնում է filmpro.ru-ն։ Հարցվածների մեծամասնությունը (16%) քվեարկել են «Աստղային պատերազմներ» ֆիլմի երաժշտության օգտին։
«Աստղային պատերազմներ»-ի համար երաժշտությունը գրել է հնգակի օսկարակիր Ջոն Ուիլյամսը։ «Չմոռացվողների» տասնյակում են նաև այս երգահանի այլ գործեր։
«Աստղային պատերազմներ»-ին հաջորդում են «Ջեյմս Բոնդ» (10%), «Երախներ» (7%), «Ռոքի» (6%), «Կարմիր կառքեր» (5,5%), «Ուրվականներ որսացողները» (5%) «Ինդիանա Ջոնս. Կորսված տապանի որոնումներում» ( 4,5%)
«Գերմարդը»( 4%) «Կնքահայրը» ( 3,5%), «Դասակ» (3%) ֆիլմերը:
Lovefilm-ի հարցումը նվիրված է «բոնդիանայի» նոր՝ «007. Սքայֆոլի կոորդինատները» ֆիլմի շնորհանդեսին, որի սաունդթրեքի հեղինակն է բրիտանացի երգչուհի Ադելը։
Կայքի խմբագիր Հելեն Քոուլին արդյունքներն այսպես է մեկնաբանում. «Այս հարցումը ցույց է տալիս, թե որքան կարևոր և սիրված է ֆիլմի երաժշտությունը։ Ցուցակը նայելիս դժվար է դիմադրել և չերգել գոնե մի քանի նոտա յուրաքանչյուր երաժշտությունից»։










