Թուրքիայում Ասադի հոր «ուրվականն» իրական խուճապ է առաջացրել սիրիացի փախստականների շրջանում

17:22 • 24.10.12

Թուրքիայում ապաստանած սիրիացիների շրջանում իրական խուճապ ու իրարանցում է սկսվել, երբ նրանցից մեկը պատահաբար տեսել է Սիրիայի նահագահ Բաշար ալ Ասադի հանգուցյալ հոր՝ Հաֆեզ ալ Ասադի «ուրվականը», հայտնում է Al Arabiya-ն։

 

«Ուրվականին» հանդիպած սիրիացի կինը զարմանքից ու վախից գույնը գցել է ու սկսել արտասվել։ Մինչ «Հաֆեզը» նստած է եղել սրճարանում, կինը կանչել է իր եղբայրներին և ասել. «Ո՞վ է այնտեղ նստած»։ Եղբայրները զարմանքից քար են կտրել և ասել. «Ալլահ աքբար»։

 

Վերջիվերջո պարզվել է, որ դա ոչ թե հարություն առած նախկին ղեկավարն է, այլ պարզապես նրա թուրք նմանակը։
Միջադեպից հետո նմանակի լուսանկարը տեղադրվել է բազմաթիվ սիրիացիների ֆեյսբուքյան էջերում և դարձել բուռն քննարկումների ու հումորների պատճառ։