Էկվադորը Լոնդոնից խնդրել է երաշխավորել վատառողջ Ասանժի բուժումը հիվանդանոցում
Էկվադորը մտահոգություն է հայտնել իր հովանավորյալ WikiLeaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի առողջական վիճակի կապակցությամբ, հայտնում է Reuters-ը:
Ըստ աղբյուրի՝ Ասանժը «զգալի նիհարել է»:
Էկվադորը Լոնդոնից խնդրել է երաշխավորել իր դեսպանատանն ապաստանած Ասանժի անվտանգ տեղափոխումը հիվանդանոց, եթե նրան բուժօգնություն անհրաժեշտ լինի:
Որպես այլընտրանք՝ դիտարկվում է նաև Ասանժին դեսպանատանը բուժելու տարբերակը:










