Ահաբեկչություն Դամասկոսում. կա 6 զոհ և 20 վիրավոր
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում մեքենա է պայթեցվել, ինչի հետևանքով 6 մարդ զոհվել է, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Սիրիայի պետական հեռուստաընկերությանը:
Ահաբեկչությունը տեղի է ունեցել Դաֆ ալ-Շոկ թաղամասում: Կա նաև 20 վիրավոր:
Աղբյուրը նշում է, որ այսօր ավելի վաղ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին ասել էր, որ հակամարտող կողմերը համաձայնել են հրադադար հաստատել Զոհաբերության տոնի օրերին:










