Ռուսաստանում 2 տարեկան հարբած երեխան ուղեղի ցնցումով հայտնվել է հիվանդանոցում

16:52 • 24.10.12

Ռուսաստանի Տոմսկ քաղաքում 2-ամյա երեխան հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել հարբած վիճակում և ուղեղի ցնցումով, հայտնում է Вести-ն:

 

Պարզվել է, որ երեխայի մայրը նրան թողել է իր ծանոթի մոտ, ով ժամանակավորապես ապրում է նրանց բնակարանում, իսկ ինքն աշխատանքի է գնացել: Ծանոթ տղամարդու հոգածության տակ էլ հենց երեխային խմացրել են նրան հյուր եկած ընկերները:

 

Ալկոհոլային կոկտեյլ խմած երեխան ընկել և գլուխը հարվածել է հատակին: Երեկոյան աշխատանքից վերադառնալուց հետո մայրը կապտուկ է նկատել երեխայի ճակատին և շտապ օգնություն կանչել:

 

Երեխայի մորը մեղադրել են ծնողական պարտականությունները չկատարելու համար: