Ղազայի հատվածից 60-ից ավելի հրթիռ ու ականանետ է ուղղվել դեպի Իսրայել.Haaretz

11:25 • 24.10.12

Ղազայի հատվածից  երեկ գիշերվանից 60-ից ավելի հրթիռ ու ականանետ է ուղղվել դեպի Իսրայելի հարավային հատված, ինչի հետևանքով 3 իսրայելցի զինծառայող է վիրավորվել։ Դպրոցներում դադարեցվել են դասերը, իսկ տեղացիներն էլ դիմել են փախուստի, հայտնում է Haaretz-ը։

 

Ի պատասխան հրթիռակոծությանը, Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել գործողությունների ետևում կանգնած «Համաս» խմբավորման անդամների ուղղությամբ, ինչի հետևանքով 3 մարդ է զոհվել, ևս 3-ը՝ վիրավորվել։

 

Սակայն հրեական օդուժի գործողություններն էական ազդեցություն չեն ունեցել հրթիռների ու ականանետների տեղատարափը դադարեցնելու գործում։ Այժմ Իսրայելի հարավային հատվածում ոստիկաններն ուժեղացրել են հսկողությունը. գործի են անցել նաև սակրավորները։

 

Միջադեպի առնչությամբ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ «հրեական կողմի պատասխանը շատ դաժան է լինելու»։