Հաշմանդամն առանց անվասայլակի 3 օրում 6,5 կմ ճանապարհ է «անցել» անապատով

17:36 • 24.10.12

Ոտքերի հաշմանդամություն ունեցող Ռիկի Գիլմորը պատմել է, որ մոլորվել և 3 օր անց է կացրել Նյու Մեխիկոյի անապատում՝ առանց իր անվասայլակի, հայտնում է Courier Mail-ը:


Նա ստիպված է եղել 34,5 աստիճան շոգի պայմաններում «սողալով» 6,5 կմ ճանապարհ անցնել, մինչ նրան մեքենայով մարդ է հանդիպել և օգնել: Մինչ այդ նրա կողքով 2 մարդ է անտարբեր անցել:

 

Աղբյուրը նշում է, որ նրա դեգերումների մասին «պատմում» է մարմինը՝ վնասված հետույքի, ձեռքերի և ոտքերի տեսքով: Վատ վիճակում է նաև օրգանիզմը՝ սննդի ու ջրի պակասից: Նա նաև արյան վարակում ունի:

 

Պարզվում է, որ նա շրջելիս է եղել տեղանքում, իսկ մեքենայով զույգը նրան իջեցրել է ճանապարհի կեսին և թողել անապատում: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նա հրաժարվել է իր ալկոհոլային խմիչքը տալ նրանց:
 

 

49-ամյա Գիլմորին այս ամենից հետո մոտ 10-օրյա խնամք է անհրաժեշտ՝ ուշքի գալու համար: