Սաուդյան Արաբիայում սկսվում է Հաջը

12:03 • 24.10.12

Սաուդյան Արաբիայում այսօր սկսվում է Հաջը՝ մուսուլմանների ավանդական ուխտագնացությունը դեպի Մեքքայի սուրբ վայրեր, հայտնում է Вести-ն։


Նախորդ գիշեր բազմաթիվ հավատացյալներ, ըստ ավանդույթի, անցկացրել են բաց երկնքի տակ։ Ինչպես սպասվում է՝ այս տարի ուխտագնացությանը կմասնակցի մոտ 2 միլիոն մարդ։


Սիրիայի դեպքերի, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ընդհանուր առմամբ լարված իրավիճակի պատճառով՝ Սաուդյան Արաբիան կոչ է անում Հաջի ընթացքում զերծ մնալ քաղաքական սադրանքներից։