Երևանում 5-ամյա աղջիկը թունավորվել է էսենցիայից

11:22 • 24.10.12

Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ հոկտեմբերի 23-ին՝ ժամը 19.55-ին, բնահյութից (էսենցիա) թունավորմամբ «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Չուխաջյան փողոցի թիվ 45 տան բնակիչ՝ 5-ամյա Սոնա Ավագյանը:

 

Բժիշկների գնահատմամբ` երեխայի առողջական վիճակը միջին ծանրության է: