Թալանել են Յոհան Կրոյֆի բնակարանը

12:01 • 24.10.12

Բարսելոնայում հանցագործները ներխուժել են հոլանդական ֆուտբոլի լեգենդ Յոհան Կրոյֆի բնակարան:

 

Գողերը բնակարանից ավելի քան 500 միլիոն եվրո արժողությամբ իրեր են դուրս բերել, տեղեկացնում է Guardian-ը:

 

Գողացված իրերի մեջ հայտնվել են նաև 70-ականների աշխարհի լավագույն խաղացողի նվաճումները:

 

Կողոպուտի ժամանակ Կրոյֆը պաշտոնական այցով եղել է Մեքսիկայում: