Մարկ Սաղաթելյանը բարեհաջող վիրահատվել է և այժմ իր պալատում է

23:37 • 24.10.12

Հայտնի հաղորդավար և շոումեն Մարկ Սաղաթելյանը, ով բուժման նպատակով գտնվում է Գերմանիայում, «Ֆեսյբուքի» իր էջում գրել է, որ վիրահատությունը բարեհաջող է անցել և շնորհակալություն է հայտնում իրեն աջակցողներին։


«Ընկերնե՛ր։ Հինգ ժամանաոց, բարդ և շատ հաջող վիրահատությունից հետո ես արդեն իմ պալատում եմ։ Շնորհակալ եմ բարեմաղթանքների և աջակցության համար։ Հավատացե՛ք, դուք ինձ շատ օգնեցիք»,– գրել է նա։


Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 22-ին Նալբանդյան և Արամի փողոցների խաչմերուկում Մարկ Սաղաթելյանն իր ընկերոջ՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ, պրոդյուսեր Գրիգոր Նազարյանի հետ վերջինիս վարած «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայով ավտովթարի էր ենթարկվել և տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց: