Բակո Սահակյանը և Սերժ Սարգսյանը քննարկել են ԼՂ խնդրին առնչվող հարցեր

19:43 • 24.10.12

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 24-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ և քննարկել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, բանակաշինությանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:


Ըստ ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրության՝ հանդիպմանը քննարկվել են երկու հայկական պետությունների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: