Տիգրան Սարգսյանն այցելել է հիվանդանոց և շնորհավորել Սոս Սարգսյանին

15:33 • 24.10.12

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է հիվանդանոց և շնորհավորել դերասան Սոս Սարգսյանին ծննդյան 83-րդ տարեդարձի կապակցությամբ։ Այդ մասին վարչապետը գրառում է կատարել իր կայքում։

 

«Այսօր մեր ժողովրդի մեծագույն զավակներից մեկի՝ Սոս Սարգսյանի ծննդյան օրն է: Ուզում եմ տեղեկացնել, որ այսօր այցելել եմ հիվանդանոց՝ մեծանուն դերասանին: Ուրախությամբ ասեմ, որ նա ուներ բավականին բարձր տրամադրություն: Բժիշկներն ինձ տեղեկացրեցին, որ վարպետի առողջական վիճակն այսօր ավելի լավ է… Ծնունդդ շնորհավոր, սիրելի վարպետ»,- գրել է Տիգրան Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Սոս Սարգսյանը սրտի և թոքերի հետ կապված խնդիրների պատճառով «Նաիրի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել հոկտեմբերի 20-ին։