ԱՄՆ-ում Հելոուինի դիմակներ վաճառողները կանխատեսում են Օբամայի հաղթանակը

23:00 • 24.10.12

ԱՄՆ-ում Հելոուինի համար նախատեսվող դիմակների վաճառքները վկայում են այն մասին, որ երկրի գործող նախագահ Բարաք Օբաման ավելի մեծ ժողովրդականություն է վայելում ամերիկացիների շրջանում, քան ընտրություններում նրա հակառակորդ հանրապետական Միթ Ռոմնին, հաղորդում է INTERFAX-ը` հղում կատարելով CNN-ին:


Հելոուինիի
դիմակների և հանդերձների ԱՄՆ-ում ամենախոշոր մանրածախ առևտրի ընկերություններից մեկը` Spirit Halloween-ը հաղորդել է, որ նախագահի թեկնածուների երկու տարբերակ դիմակներից Օբամային պատկերող դիմակը նախընտրում է գնորդների 60%-ը, իսկ Ռոմնիինը`40%:


CNN–
ը նշում է, որ Spirit Halloween-ը հաջողությամբ է կանխագուշակել ԱՄՆ նախագահական ընտրությունների ելքը սկսած 1996թ., հիմնվելով դիմակների վաճառքի տվյալների վրա: