Անդադար ձգտում դեպի կատարելություն. այսօր լրանում է Swarovski հիմնադրի ծննդյան 150-ամյակը

14:46 • 24.10.12

Հոկտեմբերի 24-ին լրանում է Դանիել Սվարովսկու ծննդյան 150-ամյակը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ 120 տարի առաջ չկայացած ջութակահար, սակայն բավականին հաջողակ գյուտարարն արտոնագրել էր բյուրեղապակի մշակելու համար նախատեսված սարքը։

 

Ավստրիական Տիրոլիում 1895թ. Սվարովսկին հիմնում է բյուրեղներ արտադրող իր սեփական ընկերությունը՝ որպես ապրանքանիշի կարգախոս ընտրելով «Անդադար ձգտում դեպի կատարելություն» (To constantly improve what is good) արտահայտությունը։ Իսկ ուղիղ 100 տարի անց այնտեղ բացվում է, գուցե, ամենաշքեղ թանգարանն աշխարհում՝ Սվարովսկու բյուրեղապակյա աշխարհները (Swarovski Kristallwelten):
 

Ստորև առաջարկում ենք «ճամփորդություն» Swarovski Kristallwelten-ում.