Անհայտ անձը կրակ է բացել ամերիկյան եկեղեցում. կա մեկ զոհ

21:00 • 24.10.12

Նվազագույնը մեկ մարդ զոհվել է այսօր անհայտ հանցագործի կողմից ԱՄՆ Ջորջիա նահանգի եկեղեցիներից մեկում կրակելու հետևանքով, հաղորդում է Associated Press գործակալությունը:


Տեղի
ոստիկանների խոսքով, նրանք արդեն սկսել են կրակողի որոնումները, ով թաքնվել է՝ դեպքի վայրից հեռանալով ավտոմեքենայով: Միջադեպի այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:


«Աշխարհը փոխողների եկեղեցին» (World Changers Church), որում տեղի է ունեցել հանցագործությունը, ԱՄՆ-ում ամենամեծերից է: Այն գլխավորում է վերապատվելի Կրեֆլո Դոլլարը, ով կրակոցներից չի տուժել:


Եկեղեցու
անձնակազմը դեռ որևէ կերպ չի մեկնաբանում տեղի ունեցածը: