Բիլ Քլինթոնը նկարահանվել է Օբամայի գովազդային հոլովակում (տեսանյութ)

15:58 • 25.10.12

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախընտրական քարոզարշավի շրջանակներում նախկին նախագահ Բիլ Քլինթոնը նկարահանվել է գովազդային հոլովակում, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով AdAge-ին։


«Նա ամեն ինչ ճիշտ է անում» հոլովակը թողարկվել է հոկտեմբերի 24-ին, որում Քլինթոնն ասում է, որ Օբամային ներկայացվող բոլոր պահանջներն իրեն ծանոթ են։

«Այդ նույն մարդիկ ասում էին, թե իմ գաղափարները կոչնչացնեն աշխատավայրերը, և ինձ ամենավերջին բառերով էին անվանում։ Դե ինչ, մենք ստեղծեցինք 22 մլն նոր աշխատատեղ և բյուջեի դեֆիցիտը վերածեցինք ավելցուկի»,- նշում է Քլինթոնը։