Երևանում վերելակը պոկվել–ընկել է ցած. կա 2 զոհ և 2 տուժած
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 17.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սասնա-Ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի վերելակը պոկվել է, կա երկու զոհ և երկու տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը, ինչպես նաև մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում նորակառույց շենքի բեռնատար ինքնաշեն վերելակը, որը գրանցված չէ ԱԻՆ ռեեստրում և չի անցել փորձաքնություն, բեռներն իջեցնելու պահին պոկվել և ընկել է վերելակի հորանը:
Շտապօգնության աշխատակիցները տուժածներին տեղափոխել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:
Պարզվել է 2 տուժածի ինքնությունը` Խաչիկ Եփրեմյան (45 տ.), Գևորգ Սաֆարյան (60 տ.):










