Իռլանդիայում 12-ամյա աղջիկը դատի է տվել ծնողներին՝ հարբած վիճակում մեքենա վարելու համար

10:46 • 25.10.12

Իռլանդիայի Լոնգֆորդ քաղաքում 12-ամյա Ֆեյթ Քարբերին դատական հայց է ներկայացրել իր ծնողների՝ Թոմի Վարդենի և Մերի Քարբերիի դեմ՝ նրանց մեղադրելով ոչ սթափ վիճակում մեքենա վարելու մեջ, հայտնում է Yahoo News-ը։

 

Հարբած վիճակով մեքենայի ղեկին նստած Մերի Քարբերին դարձել է լուրջ ավտովթարի պատճառ։ Պատահարը տեղի է ունեցել 2007 թ.-ի նոյեմբերին, երբ աղջիկը 7 տարեկան էր։ Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մոր վարած BMW -ն բախվել է պատնեշին՝ դառնալով Ֆեյթի 6-ամյա քրոջ և նրա 9-ամյա ընկերուհու մահվան պատճառ։

 

Թեև Ֆեյթին պատահարից հետո հաջողվել է ողջ մնալ, սակայն նա բավական լուրջ վնասվածքներ է ստացել ողնաշարի հատվածում, բացի այդ, երեխան հոգեկան մեծ ցնցում է տարել քրոջ և ընկերուհու մահվան կապակցությամբ։

 

Միջադեպից 5 տարի անց, իր պապիկի օգնությամբ նա դատական հայց է ներկայացրել ծնողների դեմ՝ պատճառած ֆիզիկական և բարոյական վնասի դիմաց։