Մոսկվայում կանայք կողոպտել են 100-ամյա տատիկին

14:00 • 25.10.12

Մոսկվայի արևմուտքում՝ Դրուժբա փողոցի տներից մեկում, կողոպտել են 100-ամյա մի տատիկի, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով ՆԳՆ մայրաքաղաքային գլխավոր վարչությանը։


Ինչպես հայտնում են գերատեսչությունից, 1912թ. ծնված Մոսկվայի բնակչուհու բնակարան կեղծ պատճառաբանությամբ ներխուժել է 2 կին։


Մինչ նրանցից մեկը շեղել է ծեր կնոջը, մյուսը հափշտակել է նրա փողերն ու զարդերը՝  800 հազար ռուբլի ընդհանուր արժողությամբ։

 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։