Նիդեռլանդներում շուտով կարող է երեք և ավել ծնողներով ընտանիքներ հայտնվեն

02:47 • 25.10.12

Նիդեռլանդներում երեխաները շուտով հնարավոր է՝ կարողանան երեք և ավել քանակով ծնողներ ունենալ, հաղորդում է INTERFAX գործակալությունը:


«
Երկրի արդարադատության նախարարությունը պատրաստվում է ուսումնասիրել ծնողական իրավունքի տրամադրման հնարավորությունը երեք և ավել ընտանիքի անդամներին», - հայտարարել է նախարարության ներկայացուցիչ Վիբե Ալկեման:


Նման
կերպ Նիդեռլանդների իշխանությունները ցանկանում են օրենսդրորեն ամրագրել համատեղ ծնողական իրավունքի տրամադրման հնարավորությունը ինչպես միասեռ ամուսնական միություններին, այնպես էլ երեխայի կենսաբանական ծնողին կամ ծնողներին:


Ծնողական
իրավունք կկարողանան ստանալ նաև սերմնահեղուկի դոնորները, որոնք կցանկանան իրենց երեխայի կյանքի հետ առնչություն ունենալ:


Համապատասխան
օրենսդրական նախաձեռնությունը շուտով կքննարկվի երկրի խորհրդարանի կողմից: