Եգիպտոսում սպանվել է Լիբիայում ԱՄՆ դեսպանի սպանության մասնակիցներից մեկը

09:32 • 25.10.12

Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են, որ անվտանգության ուժերի կողմից ոչնչացվել է Լիբիայում ԱՄՆ դեսպանի սպանության մասնակիցներից մեկը։ Հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, սակայն, չեն հրապարակում սպանվողի լրիվ անունը, անվանելով նրան Հազեմ. տեղեկացնում է rbc.ru-ն։


Անվտանգության ուժերը Կահիրեի արվարձաններից մեկում փորձել են ձերբակալել նրան, սակայն, նրա և հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից փոխրաձգություն է սկսվել, ինչը տևել է մի քանի ժամ։ Նա աշխատակիցների վրա փորձել է ռումբ նետել, որը սակայն, պայթել է նրա բնակարանում։


Պայթյունի հետևանքով հրդեհ է առաջացել։ Դեպքի վայրում հայտնաբերվել է ինչպես հանցագործի դին, այնպես էլ զենք ու զինամթերք։


Այսօր նաև պարզ է դարձել, որ ծայրահեղ իսլամիստական «Անսար ալ Շարիա» խմբավորման առաջնորդ Աբու Այուբը Թունիսի դատարանի կողմից դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման՝ Բենգազիում ԱՄՆ դեսպանատան վրա իրականացված հարձակմանը մասնակցելու համար։


Նրա զինակիցները Թունիսի իշխանություններին համարել են «խամաճիկներ ԱՄՆ-ի ձեռքում», իսկ նախարարների խորհրդի գործողությունները որակել «հակաիսլամական»։


Ընդհանուր առմամբ՝ դեսպանի սպանությունից հետո Թունիսում 144 մարդ է ձերբակալվել։


Հիշեցնենք, որ Լիբիայում ԱՄՆ հյուպատոսարանի վրա հարձակում էր իրականացվել սեպտեմբերի 11-ին, ինչի ընթացքում զոհվել էր դեսպանն ու 3 ամերիկացի դիվանագետ։