Ռուսաստանը հաջողությամբ փորձարկել է բալիստիկ նոր հրթիռի նախատիպը

02:00 • 25.10.12

Ռուսաստանն այսօր իրականացրել է նոր ռազմավարական բալիստիկ հրթիռի նախատիպի ռազմական փորձարկումները:


Հրթիռն
արձակվել է ՌԴ Աստրախանի շրջանի «Կապուստին Յար» զորավարժարանից, հաղորդում է BBC-ն:


ՌԴ
ռազմավարական նշանակության զորքերի հրամանատարության տեղեկություններով, հրթիռը բաց է թողնվել շարժական մեկնարկային կայանից:


Փորձարկումները
հաջողված են գնահատվել: Ուսումնա-մարտական հատվածը խոցել է Ղազախստանի «Սարի-Շագան» զորավարժարանում գտնվող թիրախը:


Հրթիռի
տեխնիկական տվյալների մասին տեղեկություններ չկան: Հնարավոր է, որ խոսքը վերաբերում է նոր սերնդի ռուսական պինդ վառելիքով հրթիռին: