Նալբանդյանը կհանդիպի Մամեդյարովին և Մինսկի խմբի համանախագահներին երկու օրից
Հոկտեմբերի 27-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում հանդիպում
կունենա Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և ԵԱՀԿ Մինսկի Խմբի
համանախագահների հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունից։
Նշենք, որ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման մասին ավելի վաղ հայտնել էին ՄԽ ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը, իսկ ավելի ուշ՝ նաև ռուսաստանցի իր գործընկեր Իգոր Պոպովը, սակայն երկուսն էլ հանդիպման ժամկետների մասին չէին հայտնել։ Պոպովն, այնուամենայնիվ, երկու օր առաջ ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում հույս էր հայտնել, որ այդ հանդիպումը կկայանա այս շաբաթ։
Պոպովը նաև հայտնել էր, որ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան։










