Նախարարները կառավարության նիստին պետք է ներկայացնեն 2013թ-ին լուծելիք գերակա խնդիրները

15:38 • 25.10.12

Նախարարները այսուհետ կառավարության նիստին պետք է ներկայացնեն իրենց ոլորտի գերակա խնդիրներն ու առաջնահերթությունները: Նախարարներին այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:


«ԱԺ-ում ներկայացրինք հաշվետվություն պետական բյուջեի կատարման վերաբերյալ, բայց անհրաժեշտ է, որպեսզի այսուհետև նախարարները բյուջետային քննարկումների ժամանակ անդրադառնան ոչ միայն ֆինանասական միջոցների ծրագրային ցուցանիշներին, այլ նաև այն ռեֆորմներին, որոնք իրականացվում են»,- ասաց նա:

 

Վարչապետը խնդրեց նախարարներին ներկայացնել իրենց ոլորտների այն գերակա խնդիրները, որոնք պետք է լուծեն 2013թ.-ին: