Հս. Կորեայում ամեն բան պատրաստ է 3-րդ միջուկային փորձարկման համար
Հյուսիսային Կորեան շարունակում է նախապատրաստվել երրորդ միջուկային փորձարկման իրականացմանը, այսօր հայտարարել է հարևան Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Կիմ Կվին Չժինը, հաղորդում է INTERFAX գործակալությունը:
«Իրականում Հյուսիսային Կորեան շարունակում նախապատրաստական աշխատանքները արդեն բավական երկար ժամանակ: Եվ երբ քաղաքական բարձր մակարդակով համապատասխան որոշում կայացվի, երկիրը կիրականացնի երրորդ միջուկային փորձարկումը»,- ասել է հարավկորեացի նախարարը:
Նշենք, որ այս մասին հայտարարությունն արվում է ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետայի հետ բանակցությունների արդյունքում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:










