Հռոմի համալսարանի ուսանողները գրավել են ռեկտորի կաբինետը՝ պահանջելով նրա հրաժարականը

12:53 • 25.10.12

Հռոմի համալսարանի ռեկտորատ ներխուժած ուսանողները պահանջել են ռեկտոր Լուիջի Ֆրատիի հրաժարականը, հայտնում է Euromag-ը։ Նրանք դժգոհ են համալսարանի ղեկավարության աշխատանքից, ով «բուհը վերածել է որոշ ընկերությունների գովազդային գործակալության»։

 

 

 

Ուսանողների խոսքով՝ բուհի անվտանգությունը, մաքրությունը, պարտեզի խնամքն ու այլ աշխատանքներ փոխանցվել են որոշակի ընկերությունների՝ ռեկտորատի հետ համաձայնության արդյունքում։

Բացի այդ, ըստ ուսանողների, ռեկտորը շատ է բացակայում, չեղյալ է հայտարարել մի քանի երիտասարդական տոներ և համալսարանի որոշ սենյակներ վարձով է տալիս այնպիսի ընկերությունների, ինչպիսին, օրինակ, Redbull-ն է։

 

 

Ինչպես հաղորդում է La Repubblica-ն, ուսանողների բողոքի ակցիան կտևի 1 շաբաթ։