Չինաստանը օտարերկրյա ներդրումների ծավալով առաջ է անցել ԱՄՆ-ից

00:31 • 25.10.12

Ընթացիկ տարվա առաջին 6 ամիսների հաշվարկով Չինաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցրել՝ անցնելով ԱՄՆ-ից առաջին անգամ սկսած 2003թ.:


Այդ
վիճակագրությունը այսօր ներկայացվել է Ժնևում կայացած գլոբալ ներդրումների միտումներին նվիրված խորհրդաժողովի (United Nations Conference on Trade and Development-ի) մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է vestifinance.ru-ն:


Ըստ
UNCTAD-ի տվյալների՝ 2012թ. առաջին երկու եռամսյակների ընթացքում Չինաստանը կարողացել է ներգրավել 59,1 մլրդ ԱՄՆ դոլար ներդրումներ, որը մի փոքր զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի` 60,9 մլրդ դոլար ցուցանիշին:


ԱՄՆ
-ն կարողացել է ներգրավել 57,4 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվան` 94,4 մլրդ ԱՄՆ դոլար ցուցանիշից զգալիորեն ցածր թիվ է:


ԱՄՆ
տնտեսության մեջ ներդրումների գագաթնակետը 2000թ. էր, երբ ամբողջ տարվա ընթացքում 300 մլրդ դոլար ներդրում կատարվեց: 2008թ. ԱՄՆ ցուցանիշը իջավ հասնելով 260 մլրդ դոլարի, սակայն ֆինանսական ճգնաժամի ակտիվ փուլի հետ ԱՄՆ-ի ցուցանիշը զգալիորեն նվազեց:


Այժմ
իրավիճակն այնպիսին է, որ եթե տարվա կտրվածքով ԱՄՆ–ը կարողանա առաջատարի դիրքը վերականգներ, միևնույն է՝ Չինաստանի ցուցանիշները նշանակում են, որ համաշխարհային տնտեսության ներդրումային կաղապարը պարադիգմը փոխվել է:


UNCTAD-ի զեկույցում նշվում է, որ օտարերկրյա ներդրումների ծավալը զարգացող երկրներում պատմության մեջ առաջին անգամ հավասարվել է զարգացած երկրների ներդրումների ցուցանիշի հետ: