Երևանում շտապօգնության աշխատակիցները հիվանդի ծանրաքաշության պատճառով դիմել են փրկարարների օգնությանը
Այսօր գիշեր, ժամը 04.33-ին «1-03» ծառայության բժիշկ Մարգարյանից ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գ. Նժդեհ փողոցի թիվ 8 շենքի մի բնակչի շտապօգնության աշխատակիցները չեն կարողանում տանից իջացնել՝ ծանրաքաշ լինելու պատճառով, և նրա հոսպիտալացման համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ կայքը, հրշեջ-փրկարարները տանից անվնաս իջեցրել են 83-ամյա Ռոզա Մանուկյանին, ով հոսպիտալացվել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հանրապետական հիվանդանոց։










