ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն աջակցում է Սիրիայում հրադադարի հաստատման գաղափարին
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն աջակցություն է հայտնել ՄԱԿ-ի և Արաբական Լիգայի՝ Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմիի կողմից արված հրադադարի կոչին. տեղեկացնում է BBC-ն։
Լախդար Բրահիմին Սիրիայում հակամարտող կողմերին առաջարկել էր իսլամական զոհաբերության տոնի՝ Կուրբան բայրամի կապակցությամբ երկրում հրադադար հաստատել։
Բրահիմին տեղեկացրել էր, որ Սիրիայի կառավարությունը և և ընդդիմության ներկայացուցիչները համաձայնել են հրադադարի հաստատմանը։ Սակայն իսլամիստների որոշ խմբեր արդեն հայտարարել են, թե չեն պատրաստվում դադարեցնել կրակը։










