Միացյալ Նահանգները «փոքր քանակությամբ» զինծառայողներ է ուղարկել Թուրքիա

14:46 • 25.10.12

Եվրոպայում ԱՄՆ ուժերի հրամանատար Մարկ Հերթլինգը հայտարարել է, թե Սիրիայի վերջին իրադարձություններից հետո Թուրքիա «փոքր քանակությամբ» զինծառայողներ են ուղարկվել, տեղեկացնում է «Հուրրիյեթ»-ը։
 

Հերթլինգը Վաշինգտոնում կայացած հավաքի ընթացքում լրագրողներին տեղեկացրել է, թե Թուրքիա ուղարկված զինվորները հետախուզության ներկայացուցիչներ են։

 

Նա նշել է, թե այդ ուժերին Թուրքիան կարող է օգտագործել տարհանման գործողություններ իրականացնելու ժամանակ, և անհրաժեշտության դեպքում իրենք կարող են տրամադրել նաև ուղղաթիռներ և բեռնատարներ։


«Հոկտեմբերն է։ Թուրքիայում շուտով ձմեռ կլինի և մենք անհանգիստ ենք, թե ինչպես են մարդիկ դուրս գալու սահմանային ճգնաժամից»,-ասել է նա։

 

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ բրիտանական The Times թերթը տեղեկություն էր տարածել, համաձայն որի՝ Սիրիայի հետ սահմանամերձ Հորդանան ամերիկացի զինվորներից բաղկացած 150 հոգանոց ստորաբաժանում է ուղարկվել։