Բեռլուսկոնին բանտում պետք է անցկացնի միայն մեկ տարի
Միլանի դատարանը այսօր հայտարարել է, որ, հաշվի առնելով համաներման օրենքը, որոշել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին, ով նաև «Միլան» ֆուտբոլային ակումբի սեփականատերն է, դատապարտել ոչ թե չորս, այլ մեկ տարվա ազատազրկման, հաղորդում է INTERFAX գործակալությունը` հղում կատարելով Հռոմի լրատվամիջոցներին:
Դատարանում պարզաբանել են, որ այդ օրենքը ընդունվել է 2006թ., համապատասխան որի Բեռլուսկոնիի ազատազրկման ժամկետը 4 տարվանից նվազեցվել է մինչև 1 տարի:
Այս գործով դատավարությունը ընթանում էր 6 տարի: Բեռլուսկոնիից բացի նույն գործով մեղադրանքներ էին ներկայացվել ևս 10 հոգու:
Հիշեցնենք, որ խոշոր գործարար և քաղաքական գործիչ Բեռլուսկոնին ազատազրկման էր դատապարտվել իրեն պատկանող Mediaset հեռուստաընկերության գործով՝ հարկերից խուսափելու համար:
Դատարանի հայտարարած նախնական ազատազրկման ժամկետը 3 տարի և 8 ամիս էր:










