Սիլվիո Բեռլուսկոնին դատապարտվել է 4 տարվա ազատազրկման (տարբերակ 2)

19:38 • 26.10.12

Միլանի դատարանն Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին դատապարտել է շուրջ 4 տարվա ազատազրկման, հայտնում է Corriere Della Sera-ն:


Մեդիամագնատ և քաղաքական գործիչ Բեռլուսկոնին ազատազրկման է դատապարտվել իրեն պատկանող Mediaset հեռուստաընկերության գործով՝ հարկերից խուսափելու համար:

 

Ազատազրկման կոնկրետ ժամկետը 3 տարի և 8 ամիս է:

 

Բեռլուսկոնիից բացի նույն գործով մեղադրանքներ էին ներկայացվել նաև ևս 10 հոգու:

 

Reuters-ը նշում է, որ այս գործով դատավարությունը ընթանում էր 6 տարի և որ Բեռլուսկոնին դատարանի վճիռը բողոքարկելու իրավունք ունի: 

 

Աղբյուրը նշում է, որ այս վճիռը կայացվել է Բեռլուսկոնիի այն վերջնական հայտարարությունից 2 օր անց, որում նա հաստատել էր, որ չի առաջադրվելու որպես քաղաքական գործիչ:
 


19:38

Բեռլուսկոնիի իրավաբանները այս վճիռը «միանգամայն անհավատալի» են անվանել և հույս հայտնել, որ վճռաբեկ դատարանի որոշումն այլ կլինի: