Դամասկոսում մեքենա է պայթեցվել խաղահրապարակի մոտ.47 զոհ (տարբերակ 3)

20:15 • 26.10.12

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում հզոր պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է Reuters-ը։

 

Քաղաքի հարավում՝ սուննիական թաղամաս համարվող Դաֆ ալ-Շոկ տեղանքում, մեքենա է պայթեցվել մանկական խաղահրապարակի մոտ:

 

Նախնական տվյալներով՝ բազմաթիվ վիրավորներ կան: Մի քանի շինություն է վնասվել:

 

Այսօր Սիրիայում հրադադարի օր էր հայտարարված՝ Զոհաբերության տոնի առիթով:
 

 


19:17

Reuters-ը հայտնում է 5 զոհի և 32 վիրավորի մասին:

 


20:15

France-Presse-ը, հզղում կատարելով Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խորհրուրդ իրավապաշտպան կազմակերպության հայտարարությանը, հաղորդում է, որ ահաբեկչության զոհերի թիվը հասել է 47-ի:

Al-Arabiya-ն հստակեցնում է, որ պայթյունը տեղի է ուեցել Օմար իբն Խատտաբի մզկիթի մոտ: Ըստ աղբյուրի՝ այսօր Դամասկոսում ևս մեկ մեքենա է պայթեցվել. դրա հետևանքով զոհեր չկան: