Դատարանը բանկը թալանողին է վերադարձրել ժամանակին իր իսկ կողմից գողացված 63 հազար եվրոն

21:16 • 26.10.12

Վիեննայի դատարանը տղամարդուն, ով ժամանակին մեծ գումար էր թալանել բանկից, վերադարձրել է նրա իսկ թալանած գումարը, հաղորդում է lenta.ru-ն` հղում կատարելով DiePresse.com-ին:


Համապատասխան որոշում է կայացվել հինգշաբթի, հոկտեմբերի 25-ին, իսկ հարցը, թե ինչ անել փողերի հետ, քննվել է 2012թ. մարտից մինչև օգոստոս:


Խոսքը վերաբերվում է 1993թ. իրականացված հանցագործությանը: Այդ ժամանակ վիեննական բանկի աշխատակից Օտտո Նյումանը գողություն էր կազմակերպել ֆինանսական հաստատությունում, որը կատարել էր իր հերթափոխ ժամանակ բանկ եկած 2 ընկերների հետ: Այդ ժամանակ բանկից տարվել էր 2.3 միլիոն շիլինգ (ներկայիս փոխարժեքով՝ 167 հազար եվրո) գումար, ինչպես նաև ոսկու սալիկներ և ոսկեդրամներ:
 

Հետաքննության ժամանակ հնարավոր եղավ բացահայտել գումարի միայն մի մասը: Մնացածը հետագայում անձամբ Նյումանը վերադարձրեց դատարան: Այդ գումարը մինչ այժմ պահվում էր Ավստրիայի արդարադատության նախարարությունում, սակայն մինչ օրս այն ոչ ոք հետ չի պահանջել, ոչ՜ բանկը, ոչ՜ էլ ապահովագրական ընկերությունը, որը փոխահատուցել էր վնասները:


Երբ որոշվում էր, թե ինչ անել չպահանջված գումարի հետ, դատարանը եկավ այն եզրահանգման, որ այն կարելի է վերադարձնել նախկին դատապարտյալ Նյումանին (նա դատապարտվել էր 7 տարի ազատազրկման, սակայն 3,5 տարի հետո ազատ էր արձակվել` լավ պահվածքի համար):
 

Ստացվել էր այնպես, որ բանկը կորուստը վերականգնել է ապահովագրությամբ: Ապահովագրական ընկերությանը վերադարձվել էր ոսկին, որի գինը 1993թ.-ից միայն բարձրացել է:
 

Այդ ժամանակ դատարանը կապ էր հաստատել Նյումանի նախկին դատապաշտպանի հետ, ում ասվել էր, որ նա իր պաշտպանյալին վերադարձնի գումարը: Իրավաբանը չհավատալով նման անհեթեթությանը՝ անձամբ զանգահարել է բանկ և ապահովագրական ընկերություն և պարզել, որ երկու կազմակերպություններն էլ գումարի նկատմամբ իսկապես հավակնություններ չունեն:
 

Արդյունքում Նյումանի հաշվին է փոխանցվել 63 հազար եվրո, ինչի հանար Նյումանն անչափ զարմացած էր, սակայն գումարից չի հրաժարվել: