FEMEN-ի ակտիվիստուհին մերկացել է Al Jazeera-ի ուղիղ եթերում
Արաբական Al Jazeera հեռուստաալիքի ուղիղ եթերում FEMEN France շարժման առաջնորդ Ինա Շևչենկոն ցույց է տվել իր կուրծքը՝ ի նշան միջնադարյան նախապաշարմունքների դեմ բողոքի, հայտնում է Вести-ն։
Դեպքը տեղի է ունեցել The Stream հաղորդման ընթացքում, որի ժամանակ քննարկվել են իսլամի և ֆեմինիզմի փոխհարաբերություններին առնչվող հարցեր։
«Ո՞րն է կնոջ համար ավելի լավ՝ մերկությո՞ւնը, թե՞ փարանջան»,- Ինային հարցրել է արաբական հեռուստաալիքի հաղորդավարուհին։ Պատասխանի փոխարեն, նա հանել է վերնաշապիկը, հայտնում է Интерфакс-ը։
Հաղորդավարուհին կանխել է ակցիան՝ հայտարարելով, որ Al Jazeera-ի եթերում նման երևույթներն անընդունելի են։
«FEMEN-ը պատրաստվում է օգտագործել բոլոր տեղեկատվական հարթակները կրոնական և այլ միջնադարյան նախապաշարմունքների լծից ազատվելու համար»,- նշվում է շարժման մամուլի հաղորդագրությունում։










