Հայաստանում կարելի է Twitter-ում լինել՝ Արարատին նայելիս. Հնդիկ գրող

21:27 • 26.10.12

Բենգալական ծագումով հնդիկ գրող Ամիթավ Գոշը Twitter-ի իր էջում գրել է. «Հայաստանում մարդ կարող է լինել Twitter-ում ՝ միաժամանակ նայելով բիբլիական Արարատ լեռանը, ուտելով խաղող, որի հետքը գնում հասնում է Նոյի տնկած որթին»:


Գոշը Հայաստանում է գտնվում միջմշակութային գիտաժողովի շրջանակներում, որն ավարտվելու է հոկտեմբերի 27-ին:


Գոշը հայտնի է «Հնամենի երկրում», «Ապակե պալատ», «Կակաչների ծով», «Ծխի գետը» և այլ ստեղծագործություններով ու պարգևներով, այդ թվում՝ իսրայելական Դեն Դեյվիդի 1 մլն դոլար գրական մրցանակով: